ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարմնում բեկոր կա, որը մոտեցել է ողնուղեղին. Ապրիլյան պատերազմի մասնակցին բուժման համար 35 հազար եվրո է անհարաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքը, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի հետ :  

2016 թ. Թալիշում ապրիլի 4-ին ռազմական գործողությունների հետևանքով՝  «Գրադ»-ի ականի պայթյունից ողնաշարից վիրավորվել է Հայկ Սեխլիյանը։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել. մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին: Այս և այլ թեմայի շուրջ  ArmLur.am- ը զրուցել է Հայկ Սեխլիյանի հետ:

Նշենք, որ Հայկն ամուսնացած է ունի երկու զավակ:

Նշենք, որ Հայկ Սեխլիյանին անհապաղ անհարաժեշտ է օգնություն, որպեսզի կարողանա մեկնել Շվեյցարիա բուժում ստանալու: Շվեյցարիայում նրան առաջարկել են երկօրյա հետազոտություն անցնել, որը կարժենա 6680 եվրո: Սակայն նախքան դա, Գերմանիայում բուժում ստանալու համար Հայկ Սեխլիյանից պահանջել են 35 հազար եվրո։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյությում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս