Հրայր Թովմասյանը կհարցաքննվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչ, մի բարձրաստիճան պաշտոնյա, որը շարունակում է պաշտոնավարել նաեւ ներկայումս, համագործակցում է ՀՔԾ քննիչների հետ՝ բացահայտելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից իրականացված ապօրինի սեփականաշնորհման գործարքները:

Մասնավորապես, նա ցուցմունքներ է տվել, որ հենց ինքն է Թովմասյանի ցուցումով նոտարական գրասենյակները սեփականաշնորհել վերջինիս կողմից մատնանշված անձանց անունով: Հնարավոր է, որ առաջիկայում Թովմասյանը եւս հարցաքննվի այս գործի շրջանակներում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս