Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը:
ժամը 20:21-ից ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 76-րդ կմ-ին տեղի է ունեցել 50 տ քարաթափում. առկա է քարաթափման շարունակման վտանգ:
Փրկարարները խոնավացրել են վտանգավոր հողազանգվածը և իրականացրել նպատակային քարաթափում:
«Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները քարաթափման վայրից տեղափոխել են մոտ 30 տ քար և հողազանգված:
Դեպքի վայրում «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: