Գերատեսչություններն իրար վրա են գցում Թեղուտի պոչամբարի վիճակի գնահատումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, եւ պարզ չէ` շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն եւ իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե իրենք չեն այդ հարցերով զբաղվում, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ,Ժողովուրդե օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է, սակայն ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա արդեն Ջրային կոմիտեն: Բայց Ջրային պետական կոմիտեից էլ պնդեցին, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն: Մի խոսքով, պոչամբարն անտեր է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս