«Գայլերը» ուժեղ են, բայց ոչ անհաղթահարելի. «Փյունիկը» կարող է կերտել պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» առաջին հանդիպումը: Իհարկե կարելի է ասել, որ Եվրոպա Լիգայի վիճակահանությունը բարի չգտնվեց հայկական թիմի հանդեպ, սակայն պատմական հաղթանակները կերտվում են միշտ էլ ուժեղների դեմ խաղերում: Անգլիական ակումբը հենց այդ ուժեղներից մեկն է, ով անցած մրցաշրջանում իսկական փոթորիկ առաջացրեց Անգլիական Պրեմմիեր Լիգայում՝ հաղթելով գրեթե բոլոր գրանդներին:

«Գայլերը» այս մրցաշրջանում ավելի ահարկու ռտեսք ունեն, քանի որ նրանց կազմը համալրել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն եւ իտալական «Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն: Ամեն դեպքում ինչքան էլ մրցակիցը հզոր լինի պետք չէ խաղը սկսել արդեն պարտված հոգեբանությամբ եւ պետք է հավատալ, չէ՞ որ սա ֆուտբոլ է եւ հենց այստեղ են գրվում ամենաանհավանական թվացող հեքիաթները: Հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը նույնպես նշեց,որ «Վուլվզից» վախենալ հարկավոր չէ.

«Այնտեղ հավաքված են ուժեղ ֆուտբոլիստներ, բայց չի կարելի ասել, որ նրանք աստղեր են: Թիմում չկա ստրեսդային վիճակ, տղաները պետք է դուրս գան խաղադաշտ եւ խաղան ֆուտբոլ, շանսերը հավասար են եւ մենք կփորձենք խաղալ մեր ֆուտբոլը»,- ասել է Տարխանովը նախախաղային ասուլիսի ժամանակ: Մեր մարզչի խոքերը հուսադրող են եւ հավատ ներշնչող՝ «Փյունիկը» կարող է խաղալ լավ ֆուտբոլ եւ անակնկալի բերել ողջ ֆուտբոլային աշխարհին: Նախորդ փուլում հայկական ակումբը կարողացավ շրջանցել չեխական «Յաբլոնեցին», որին շատերը նույնպես չէին հավատում: Ցավոք, չեխական թիմի դեմ խաղում կարմիր քարտի արժանացավ Էրիկ վարդանյանը,ով այսօր ստիպված բաց կթողնի ճակատագրական հանդիպումը:

Չնայած այն փաստին, որ «Գայլերը» չափից դուրս լավ են խաղում գրանդների հետ, նրանք այդքան էլ լավ չեն խաղում իրենցից կարգով ավելի ցածր թիմերի դեմ: Այս հանգամանքը Տարխանովի սաները պետք է օգտագործեն, որպես «սառը զենք»: Ֆավորիտ չլինելու հանգամանքը նույնպես կարող է աշխատել հայկական թիմի օգտին: «Փյունիկում» խաղից առաջ ֆանտաստիկ մթնոլորտ է, բոլորը պատրաստ են խաղին եւ բոլորը ցանկանում են պատմություն կերտել սեփական երկրպագուների աչքերի առջեւ:

«Աշխարհում չկա անհնարին ոչինչ այն մարդու համար, ով կատարում է փորձեր»,-ասում էր Մակեդոնացին եւ ոտքի տակ տալիս ամբողջ աշխարհը. «Փյունիկը» փորձելու է եւ «Փյունիկը» ի զորու է «պայթեցնել» ֆուտբոլային աշխարհը ՝ հաղթելով Անգլիայից ժամանած «Գայլերին»:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս