Եթե կլինի 0,1 տոկոս կասկած, որ կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցով անձնական դիրքորոշում չի ձեւավորել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Պատգամավորը նշեց, որ իր մասնագիտական գիտելիքները եւ ունեցած ինֆորմացիան բավարար չեն այս հարցով դիրքորոշում հայտնելու համար։

«Հանդիպման ընթացքում բոլորի մտահոգությունը նա էր, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք»,–ասաց նա՝ հստակեցնելով, որ եթե սխալվելու հավանականություն լինի, կառավարությունը ռիսկի չի գնալու։

«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»,–ասաց նա՝ նշելով, որ մեր կառավարության վրա որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող ճնշում գործադրել։

«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն: Եթե կլինի 0,1 տոկոս կասկած, որ կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, հանքը չի շահագործվի»,- ասաց պատգամավորը:




Լրահոս