«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 22-ին՝ ժամը 15:55-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ մեղադրանքի՝ կալանավոր Հրայր Հունանյանը նշված օրը բանտի 1-ին մասնաշենքի 6-րդ խցում չնախատեսված խուզարկություն կատարելու ժամանակ ՔԿՀ-ի բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելու նպատակով չի ենթարկվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Ավետիս Չյուրջյանի օրինական պահանջներին: Ասել է, թե դրսևորել է ագրեսիվ վարքագիծ` կծել, հարվածել և հրել է Ա. Չյուրջյանին`պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: