ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության տնտեսական հեղափոխության և ներդրումների ծրագրերին:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում ներդրումներ կան, սակայն աճի անկում է նկատվում նախորդ տարիների համեմատ, բայց դա դեռևս չի նշանակում, որ ներդրումներ մեր երկրում չեն արվում: Բավարա՞ր են դրանք ընդլայնված արտադրության , տնտեսության ճյուղային կառուցվածքով ապահովվելու համար, ես կասեի, որ ոչ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք բիզնեսի բարենպաստ միջավայր ստեղծելու նախադրյալներ ունենալ, ես կարծում եմ, որ քայլեր կատարվում են այդ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը:
Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ իրական տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը ներդրումների մեջ է:
«Տնտեսական հեղափոխությունը ենթադրում է միջկառուցվածքային տեղաշարժեր, էկոնոմիկայի նոր ոլորտների զարգացում, հատկապես՝ գիտական ներուժի, մտքի, ինտելեկտի շրջանում»,- հավելեց Հայկ Սարգսյանը:
Լիդա Եղիազարյան