«Լուսավոր Հայաստան»-ը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։ Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձիք, ցանկանալով կնքել ֆրանչայզինգի պայմանագիր և չկարողանալով գրանցել այդ պայմանագիրը՝ համաձայն 970-րդ հոդվածի 2-րդ մասի, մեկ ֆրանչայզինգի պայմանագրի փոխարեն ստիպված են կնքել մի քանի լիցենզային պայմանագրեր:

Հայաստանում գործարարների, փաստաբանական համայնքի ու այլ շահառուների կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող այս խնդիրը դեռևս մնում է չլուծված, և դա նաև գործարար հարաբերությունների հաստատման խոչընդոտներից է։

Նախագծով առաջարկված իրավակարգավորմամբ ներպետական օրենսդրության նշված բացը շտկվում է»:




Լրահոս