Ինչ էին փնտրում իրավապահները Գագիկ Խաչատրյանի բնակության վայրում. մեկնաբանում է փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԱԾ ձերբակալել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Քիչ առաջ Խաչատրյանի պաշտպանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը:

«Առավոտյան խուզարկություներ են եղել Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տարածքներում, Ծաղկաձորի բնակության վայրում: Ընդամենը օրինական զենքեր են առգրավվել, իրավապահները գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, որոնք, սակայն, չեն գտել: Իմ գնահատմամբ բերման ենթարկել չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանն իր կամքով է ներկայացել ԱԱԾ:

Պատրաստվում ենք բողոքարկել որոշումը, քանի որ ներկայացված հիմնավորումները չեն կարող ձերբակալման համար հիմք հանդիսանալ։ Ձերբակալման մասին որոշումը կայացվում է, երբ կա վտանգ, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից։ Գագիկ Խաչատրյանն իրավապահների կանչով կիսատ էր թողել իր բուժումը Գերմանիայում ու վերադարձել Հայաստան՝ տեղյակ լինելով իր նկատմամբ քրգործի մասին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եթե մարդը փախուստի նպատակ ունենար, ապա չէր ներկայանա։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործով արդեն վեց ամիս է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Փաստաբանը նշեց նաև, որ ՊԵԿ նախկին նախագահն արդեն ցուցմունք է տվել, սակայն բովանդակությանը չանդրադարձավ:




Լրահոս