ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:
Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից:
Դուխով մարզվեք մեր սիրելի ապագա չեմպիոններ:)