Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է հաշվարկվում տաքսի ծառայության արտոնագրային վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե տաքսի ծառայությունը գործունեություն է իրականացնում մի քանի բնակավայրերում, ապա նման դեպքերում ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը:

Սուրեն Պողոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 11-րդ կետի դրույթներով` միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ նույն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դսեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս