«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն երեկ ձերբակալել է քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի (Օշականցի Գեւորիկ) եղբորորդուն` Գեւորգ Մելիքյանին:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջում է վճարել իր ծանոթի` հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերներիհետ ծեծի է ենթարկել իրենեւիր երկուընկերներին`կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը եւ այն գումարը, որը կասի Երեւան քաղաքի վերոհիշյալ բնակիչը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ` ծնված 1989 թվականին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով` 2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի երեք բնակիչներին, որիցհետո բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է`շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն միեւնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նկատենք, որնախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է ձերբակալված անձը, ով է բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել վճարել իր ծանոթի` հացատանն ունեցած պարտքը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի (Օշականցի Գեւորիկ) եղբորորդին է՝ Գեւորգ Մելիքյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն`վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին, «գողական է գնում» եւ իրավապահներին ցուցմունք չի տալիս դեպքի մասին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2014 թվականին Գեւորգ Մելիքյանըընկերոջ`Մրոյիհետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին:
Քնար Մանուկյան