Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներն այս ընթացքում` առաջին ընթերցումից հետո, փոփոխությունների են ենթարկվել, եւ Միրզոյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների հետ:
Փոփոխության են ենթարկվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի մի քանի դրույթներ: Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից 2-ին հնարավորություն կունենան առաջադրել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հանձնաժողովի նախագահը կընտրվի անդամների առաջադրմամբ: