ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին եւ համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: Այս տեղեկությունը նախարարությունն էր հայտնել: Թեպետ օրը ոչ աշխատանքային էր, սակայն Իջեւանի քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողները նախարար Պապիկյանի եւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ղալումյանի հետ հանդիպմանըեղելեն: Ներկայացնելով Հայկ Ղալումյանին` նախարար Ս. Պապիկյանը հայտարարել է.
«Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքու մցուցաբերել է լավ կառավարչի որակներ եւ, որպես իջեւանցի, ունի բարի համբավ: Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու եւ տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջեւան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Իջեւանի քաղաքապետարանում սեպտեմբերի 14-ի հանդիպմանը ներկա են եղել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամները; Բայց, պարզվում է, նրանք ամենեւին էլ ներկա չեն եղել եւ համացանցում այդ առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել։
Դա էլ պատճառներից մեկն է, որ Իջեւան համայնքի պաշտոնակատար նշանակվելու առթիվ Հայկ Ղալումյանին Իջեւանի բնակիչների կողմից շնորհավորանքներ չկան: Այդ առթիվ Իջեւան համայնքի ավագանու անդամների դժգոհությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ Հայկ Ղալումյանի` քաղաքապետ ընտրվելու գործում: Ի դեպ 5 թկենածու արդեն Իջեւանի քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել`Հայկ Ղալումյան, Վարդան Սարգսյան, Մեխակ Սայադյան, Հովիկ Խեչյան, Սամվել Չիբուխչյան:
Ոսկան Սարգսյան
Տավուշ