Նոր Խարբերդի ամառանոցների 5-րդ փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել Գագիկ Ս.-ի (ծնված 1953թ.) դին:




Լրահոս