ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետություն ապրանք է ներմուծվում, ապա ինչպե՞ս կարելի է այն բարեգործական բեռ որակել: Խնդրում եմ ասեք` ում պետք է դիմել:
Ալիկ Հայրապետյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: ՀՀ կառավարության 16.01.2003թվականի «Բարեգործական ծրագրերի մասին» N66-Ն որոշման համաձայն` ծրագրերը բարեգործական որակելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային մարմնի կողմից նշված օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: