Հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանում:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում: Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: