«Էրեբունի-Երևան»-ի շրջանակում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։

«Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ և անխափան»»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս