Հետևում ենք Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին. ՍԴ դատավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և հարազատների շուրջ ստեղծված իրավիճակին:

«Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- ասված է հայտարարության մեջ։

Նշված հայտարարությանը միացել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը:




Լրահոս