ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում է կատարում, ապա արդյոք եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:
Միսակ Գրիգորյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կազմակերպություններն, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելիս հարկի պահում չեն իրականացնում, եթե նրանք հանդիսանում են կոմիսիոներ եւ կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: