Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ» – «Արարատ» հանդիպումը:
Խաղն ավարտվեց տանտերերի 2:1 հաշվով հաղթանակով: «Շիրակից» մեկական անգամ աչքի ընկան Մորի Կոնեն (23‘) եւ Արամ Մուրադյանը (89‘): «Արարատից» միակ պատասխան գնդակը խփեց Վեսլեն Ժունիորը:
Այս խաղից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետեւյալ տեսքը.
1.«Արարատ» – 22(միավոր)
2.«Շիրակ» – 22
3.«Արարատ – Արմենիա» – 19
4.«Նոա» -17
5.«Ալաշկերտ» -16
6.«Լոռի» – 15
7.«Փյունիկ» – 13
8.«Ուրարտու» – 9
9.«Գանձասար – Կապան» -7
10.«Երեւան» – 0
Էդմոն Մարտիրոսյան