Հարբած մայրն ու կապտած երեխան․ ինչպես է Դավիթ Քալաշյանը փրկել փոքրիկի կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Քալաշյանը սոցցանցի իր էջում գրում է.«Արդեն տուն էի վերադառնում, երբ տեսա մի կին՝ երեխայի ձեռքից բռնած, փորձում է տաքսի կանգնեցնել, բայց ջանքերն ապարդյուն էին,կանգ առա և քանի որ այդ ժամին դժվար կլիներ մեքենա գտնելը, առաջարկեցի օգնությունս …Կինը հարբած էր, բացեց հետևի դուռը, երեխայի ձեռքից քաշելով ` նրան ներս հրեց, փակեց դուռը և եկավ նստեց առջևում: Հարցրեցի` ուր են գնում .մի կերպ մտաբերեց տան հասցեն և շրջվելով սաստեց տնքացող և նվնվացող երեխային, ապա ասաց որ լռի:

Ի պատասխան իմ նկատողությանը, որ երեխայի հետ այդպես չի կարելի խոսել, կինն ասաց , որ պարզապես երեխան հերթական կամակորություն է անում, կանցնի:
Երեխան սկսեց ավելի ուժգին արտասվել: Նայելով երեխային նկատեցի` սարսափելի գունատությունը և մուգ կապույտ շուրթերը։
Որոշեցի միանգամից քշել հիվանդանոց:
Բժիշկները զննեցին երեխային և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը: Ինձ ասացին, որ մի քանի րոպե ուշացնելու դեպքում այլևս հնարավոր չէր լինի փրկել նրան…»։




Լրահոս