Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերձ բաժին բերման են ենթարկվել մի քանի երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին և 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերձ բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածներ։ Ավտոմեքենաներից մեկի զննությամբ էլ հայտնաբերվել են դարձյալ դեղնականաչավուն մանրացված-չորացված տարբեր քաշերով զանգվածներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս