Հոկտեմբերի 28-ից խորհրդարանում սկսվելու են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումները: 2020 թվականի պետական բյուջեի նախագծին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել էր եւ այն տեսանկյունից, որ մասնագետներն այն համարում են աննախադեպ բյուջե` եկամուտների գծով:
Նշենք, որ բյուջեի քննարկումների առաջին օրը ողջույնի խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն մյուս օրերին քննարկումները կշարունակվեն ոլորտային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: