Դատարանն ավարտել է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյայլ հարցի քննությունը: Համապատասխան որոշումը հրապարակվելու է վաղը ժամը 12:00-ին: Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Խաչատրյանի պաշտպանական կողմը գրավի մասին միջնորդություն է ներկայացրել, իսկ մեղադրանքի կողմը պահանջում է երկարաձգել կալանքի ժամկետը՝ պնդելով, որ նախկին ֆիննախը կարող է խոչընդոտել քննության ընթացքին, եթե լինի ազատության մեջ:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։