Օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորությանն առնչվող նախագիծն ընդունվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ընդունվեց միաձայն՝ ստանալով 120 կողմ ձայն:

Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում: Միաժամանակ օտարերկրացիների մասին օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության: Սակայն նշված բացառությունները չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձի, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացի անձի նկատմամբ:

Նախագծով իրավունքների համահավասարության, նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել նրանց ներգրավվել տարբեր աշխատանքներում:




Լրահոս