Որևիցե խախտում չեմ արել. Արա Բաբլոյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արել եմ՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եմ արել: Շատ բարի տրամադրված զրույց է եղել: Որևիցե խախտում չեմ արել »,-ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Նա ասաց, որ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, հետո միայն հայտարարություն արել. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի»:

Այլ մանրամասներ Արա Բաբլոյանը նախընտրեց չասել:

 




Լրահոս