Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն. Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում հաջող են հանդես եկել Կարեն Ավագյանն ու Արա Աղանյանը:

Կարենը 170 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, Արան 162 կգ արդյունքով երկրորդն է ճանաչվել: Հրում վարժությունում Կարենն ու Արան տեղերով փոխվել են: Արան առաջինն էր՝ 196 կգ արդյունքով, իսկ Կարենը երկրորդը` 194 կգ ցուցանիշով:

Երկամարտում 364 կգ արդյունքով հաղթել է Կարեն Ավագյանը: Արա Աղանյանը ճանաչվել է երկրորդը՝ 358 կգ արդյունքով:




Լրահոս