ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նշանակված է քվեարկություն՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցերում հայտնում են հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականները։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, մասնավորապես, գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային Սիրիայում։

Կոնգրեսաական Ադամ Շիֆն էլ հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի չճանաչման ամոթալի գործընթացը։ Նա նույնպես ճանաչման գործընթացը կապում է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունների հետ։




Լրահոս