Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի ցուցմունքը` առանց որևէ սրբագրական և խմբագրական ուղղումների։
62207199 քրեական գործ («Հոկտեմբերի 27-ի»)
Սիրադեղյան Վանո Սմբատի
Հատոր. 10, գ.թ. (գործ-թերթ) 23-25
11.12.1999թ.
11։30-13։40
քննիչ Ա.Եղոյան
գ.թ. 23
Բնակվում եմ վերը նշված հասցեում ՀՀՇ վարչության նախագահ, ավարտել եմ դարձյալ 1966թ. ծառայել եմ բանակում, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել եմ մամուլում
գ.թ. 23 հ. երես
արձակ եմ գրել, գրողների միության անդամ եմ, 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ, աշխատել եմ Նայարի անտառտնտեսության պետ, ապա ՆԳ նախարար, ապա Երևանի քաղաքապետ, ներկայումս Ազգային Ժողովի պատգամավոր եմ: Սկսած 1988թ. առ այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ:
Պատասխան. Նամակը գրել եմ 1998թ. վերջերին կամ 1999թ. սկզբին, ստույգ ժամանակը չեմ հիշում, նամակը գրել եմ տանը և առձեռն անձամբ ես հանձնել եմ Վ.Սարգսյան պաշտպանության նախարարությունում իմ ունեցած հանդիպումների մեկի ժամանակ: Նամակը գրելու համար օգտագործել եմ այդ պահին ձեռքիս տակ եղած սեղանի բլոկնոտի թերթերը: Այժմ ստույգ չեմ հիշում, բայց նամակը հավանաբար տվել եմ բաց ծրարով:
Հարց. Ինչո՞ւ եք ձեր մտքերը Վ.Սարգսյանին հայտնել գրավոր խոսքով` նամակով, դուք նրան հանդիպելու և ձեր մտքերը նրա հետ կիսելու հնարավորություն չե՞ք ունեցել:
Պատասխան. Վ.Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորություն ունեցել եմ, նամակում նշված մտքերս բանավոր, այլ մտքերի շարքում, հայտնել եմ, բայց իմանալով հանդերձ, որ նա լինելով գրող, գրավոր խոսքը
գ.թ. 24
Դուք նամակը սկսում եք «Վազգեն վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» արտահայտությամբ: Դուք 1998թվ գարնանը Վ.Սարգսյանին նամակ գրե՞լ եք , թե՞ ոչ: Եթե այո` ապա ի՞նչ բեվանդակությամբ: Գարնանը գրված ձեր նամակում նույն հիմնահարցերն եք շոշափել, թե՞ այլ բովանդակությամբ եք գրել այդ նամակը:
Պատասխան. Այո, 1998թ. գարնանը Վ.Սարգսյանին նամակ հանձնել եմ, որի հիմնական բովանդակությունը այն էր, որ եթե ինքը չառաջադրվի նախագահի թեկնածու, իր քաղաքական ճակատագիրը վատ կվերջանա: Մի խոսքով այդ նամակով հորդորել եմ ոչ թե պաշտպանել Քոչարյանի թեկանծությունը, այլ առաջադրի իր թեկնածությունը: Երկրորդ նամակս ավելի հանգամանալից է և նկատի է առնված այդ 1 տարվա քաղական զարգացումները:
Հարց. Գրված նամակը ինչպիսի՞ ուսումնասիրությունների, դիտարկումների արդյունք են:
Պատասխան. Գրված նամակի բովանդակությունը որպես քաղաքական գործիչ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների կամ անձնական դիտարկումների և, գուցե, քաղաքական ինտուիցիայի արդյունք է:
գ.թ. 24 հ. երես
Հարց. Վ.Սարգսյանին ուղած ձեր այս նամակին նա պատասխանե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո ապա ի՞նչ եղանակով` նամակով, թե բանավոր:
Պատասխան. Վ.Սարգսյանին հասցեագրած իմ այս նամակին նա ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի տվել: Եվ ինքս էլ հետամուտ չեմ եղել պատասխան ստանալ, համոզված լինելով, որ կարդացել է և հետևություններ ինքը կանի: Թե ինչ հետևություն է արել, ինձ հայտնի չէ: Մի խոսքով պատասխան չի տվել:
Հարց. 1999թվ հոկտեմբերի 27-ին Աժ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած դեպքերից առաջ վերջին անգամ ե՞րբ եք, որտե՞ղ եք հանդիպել Վ.Սարգսյանին և ի՞նչ թեմայի շուրջ եք զրուցել:
Պատասխան. Վերջին անգամ Վ.Սարգսյանին հանդիպել եմ պատգամավոր Վահան Զատիկյանի թաղման ժամանակ, որի ընթացքում որևէ հարցի շուրջ չենք խոսել, ընդամնեը բարևել ենք և վերջ: Իսկ որոշակի ժամանակով զրույց ունեցել եմ ընտրություններից 3-4 շաբաթ առաջ. 1999-ի մայիսի սկզբներին: Խոսակցության թեման եղել ընտրությունները, որի մանրամասները չեմ հիշում:
Հարց. 1999թվ հոկեմբերի 17-ին` դեպքի օրը դուք որտե՞ղ եք գտնվել, ինչո՞վ եք զբաղվել մինչև դեպքը և ինչո՞վ` դեպքից հետո: Այդ օրը դուք ինչո՞ւ չեք մասնակցել Աժ նիստին որպես պատգամավոր:
Պատասխան. Դեպքի օրը սովորականի նման եղել եմ ՀՀՇ շենքում, զբաղվել եմ
գ.թ. 25
կուսակցության հետ կապված առօրյա գործերով, դեպքի մասին իմացել եմ շենքում, իմ օգնականներից: Այնուհետև հեռախոսով փորձել եմ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել, օրվա վերջին, յոթին թե 8-ին եղել եմ ֆրանսիական դեսպոտ դեսպանի հետ նախորոք պլանավորված հանդիպման, որից հետո վերադարձել եմ կազմակերպության շենք, և ամբողջ գիշեր հետևել ենք դեպքերի զարգացմանը:
Հարց. Նամակում դուք գրում եք «Ռոբերտը գտել է Վ.Սարգսյանին չեզոքացնելու տարբերակը» դուք ո՞ւմ ի նկատի ունեք գրելով Ռոբերտ և այդ տարբերակը ձեր մոտ ինչ դիտարկումների արդյունք են:
Պատասխան. Գրելով Ռոբեր` ես նկատի ունեցել եմ նախագահին, ինչ վերաբերում է չեզոքացման տարբերակին, որի մասին նշել եմ նամակում, ապա իմ` քաղաքական գործչիս համոզմունքն է, որ դա իշխանության բնույթն է և առաջին դեմքը չի հանդուրժի երկրորդ 1-ին դեմքին:
Հարց. Նամակում նշում եք որ ՀՀ-ի հասարակական-քաղաքական մթնոլորտը ներշնչվում է որ քո գոյությնը ակսեցնում է նախագահի զարգացմանը: Այս մասին ինչ դիտարկումների արդյունք են: Դուք որպես քաղաքական գործիչ նույնպե՞ս այդ կարծիքին էիք:
Պատասխան. Ես այդ կարծիքին չեմ եղել,
գ.թ. 25 հ. երես
նամակում գրած այդ միտքը հետևողականորեն արծարծվում էր մամուլում, որի հետ, ինչպես նշեցի, ես համաձայն չեմ եղել: Եվ այդ մասին Վ.Սարգսյանին գրել եմ, որպեսզի ինքը հետևություններ անի: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ ես այդ նամակով ընդամենը իմ կանխատեսումը ցանկացել եմ հաղորդել Վ.Սարգսյանին, մտածելով, որ դա իր համար օգտակար կլինի, որպես քաղաքական-պետական գործչի` հետագա քայլերը պլանավորելիս: Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակը գրված է իմ ձեռքով, իսկ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված 98թ. նոյեմբեր-դեկտեմբեր արտահայտությունը իմ ձեռագրով չէ: Եվ նամակը ուղարկված է առանց այդ նշման: Իսկ թե դա ով է ավելացրել, չգիտեմ:
Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է։
Վ. Սիրադեղյան