Ճանապարհորդական պլանավորման OneTwoTrip ծառայությունը հայտնել է այս տարվա ամառային հանգստի համար ռուսաստանցիների նախընտրած ուղղությունները:
Պարզվել է, որ արտասահմանյան տոմսերի ընդհանուր թվի 10%-ից ավելին դեպի Հայաստան է: ՌԴ քաղաքացիներին Հայաստանում գրավում են մատչելի գները, սպասարկման ոլորտում ռուսալեզու աշխատակիցների մեծ թիվը, բարեկամական վերաբերմունքը:
Վարկանշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Իտալիան և Իսպանիան: Այս երկրներում լավ եկամուտ ունեցող ռուսաստանցիները հաճախ ընտանիքի հետ հարմարավետ հանգստի համար գնում կամ վարձում են տներ: Մյուսները մեկնում են` վայելելու մաքուր լողափերը և տեսարժան վայրերը:
Թուրքական ուղղության մասնաբաժինը կազմել է արտերկիր ուղղությունների 6,2%-ը: Ռուսները նախընտրում են հատկապես Անթալիան:
ԱՄՆ-ը, Բելգիան և Ճապոնիան կորցնում են գրավչությունը` որպես զբոսաշրջային երթուղիներ: