Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
Հայտարարության մեջ նշվում է, թե բանաձևը, որը շոշափում է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի անունը, հակասում է Սիրիայի հարցով հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրին ու ՆԱՏՕ-ի ոգուն:
Անկարան հորդորում է ամերիկյան ադմինիստրացիային քայլեր չձեռնարկել, որոնք կարող են փչացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: