ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ապա ի՞նչ պետք է անի: Արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞, թե՞ոչ:
Նելլի Պողոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի` հարկային գործակալի կողմից«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն`ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որհարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ եւ ծախսեր):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: