ԱՄՆ-ն Թուրքիայից պատասխան կստանա. Էրդողանը սպառնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Ներկայացուցիչների պալատի կողմից այդ բանաձևի ընդունումը:

«Այս քայլն օրինական ուժ չունի: Այս հարցի մասին որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևին:




Լրահոս