Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների հանդիպումը ԵԽ ներկայացուցիչների հետ: Սրան զուգահեռ ԱԺ բակում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակցիային ներկա է նաև հայ գրող, արձակագիր Սերո Խանզադյանի թոռը՝ Արամ Խանզադյանը, ով կոչ արեց քաղաքացիներին ոտքի կանգնել և պայքարել արատավոր երևույթների դեմ: «Ստամբուլյան կոնվեցիան մեր երկրում չի վավերացվելու»,- հայտարարեց նա: