Մխիթար Հայրապետյանը և Հովհաննես Հովհաննիսյանը Պետբյուջեում փոփոխությունների առաջարկ են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Պատգամավորները ներկայացրել են 5 առաջարկ՝ 2.7 մլդ դրամ ընդհանուր ծավալով։ Ներկայացված առաջարկներն են՝

– «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1․5 մլդ դրամով

– Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով

– «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով

– «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով

– Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։

 




Լրահոս