Այսօր Երևանի ընհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը չսկսված ավարտվեց։
Գործով ներգրավված հանրային պաշտանն ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ և իրեն ժամանակ է պետք։
Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: