Այս տարվա հոկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմդատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ: Եվ, ահա, դատարանը կայացրել է որոշում:
«Ժողովուրդ» օրաթեթին սնանկության գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, դատարան դիմած Գագիկ Բադալյանը հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսի 9-ին իրեւ «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի միջեւկնքվելեւ նոտարական կարգով վավերացվել է տարածքի վարձակալության վերաբերյալ պայմանագիր:
Ըստ հայցվորի` վերոնշյալ պայմանագրի համաձայն`ինքըիրեն սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Օրբելի Եղբայրներ թիվ 18/1 հասցեում գտնվող անշարժ գույքը վճարի դիմաց հանձնել է «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի տիրապետմանը եւ օգտագործման`մինչեւ 2028 թվականի օգոստոսի 9-ը ժամկետով:
Գագիկ Բադալյանը դատարանում հայտնել է, որ,պայմանագրի 8.1 կետի համաձայն, նշված տարածքի ամսական վարձավճարը կազմել 3 միլիոն դրամ. «Պայմանագրի 8.2 կետի համաձայն` յուրաքանչյուր օրացուցային ամսվա վարձավճարը վճարվում է մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ օրը անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
Պարտապանը մինչ դիմումի ներկայացման օրը` արդեն մեկ տարի, պայմանագրից բխողորեւէ վճարում չի կատարել պարտատիրոջը: Առաջին ամսվա` սեպտեմբերի գումարը պետք է վճարեր մինչեւնույն թվականի հոկտեմբերի 7-ը,եւ այդպես շարունակ դրան հաջորդող ամիսների գումարները պետք է վճարվեր այդ ամիսներին հաջորդող ամսվա յոթը ներառյալ, ինչը պարտապանը չի արել»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դատարանը Գագիկ Բադալյանի պնդումները եւ «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ն սնանկն ճանաչելու դիմումը ուղարկել է «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի տնօրենին, եւ 2019թ. հոկտեմբերի 05-ին հյուրանոցիտնօրենը ստացել է դիմումի պատճենը եւ գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Ասել է թե` ԴԱՀԿ նախկին պետին պատկանող ընկերությունըորեւէ կերպչի փորձել կասեցնել սնանկության գործընթացը:
Եվ, ահա, հոկտեմբերի 28-ին գործը նախագահող դատավոր Լիլիթ Կատվալյանը Գագիկ Բադալյանի դիմումը` «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել է եւ «Կեչառիս Հոթել» ՍՊ ընկերությանը ճանաչել է սնանկ:
Մեկ ուշագրավ հանգամանք եւս. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ նախկին պետ, «Օֆշորի թագավոր» Միհրան Պողոսյանի ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո դիմումներ են ուղարկվել պետական մարմիններին, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն, որ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը սնանկն է ճանաչվել, եւ որեւէ գործարքի չգնան:
Ի դեպ, «Պանամայի տիրակալ», արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ: Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռեւս մարտին է սնանկ ճանաչվել,իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետեւանքով փախուստի մեջ է եւ գտնվում է ՌԴ-ում:
Իսկ, ահա,Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործըՀՔԾ-ում փակուղի է մտել, քանի որ Միհրան Պողոսյանին չեն կարողանում բերել Հայաստան:
Քնար Մանուկյան