Խոյ
Այս օրը կարող է խորասուզել Խոյերին անցյալի մեջ: Հնարավոր է հիշեք ինչ-որ ոչ այնքան հաճելի կամ հատուկ պահ: Կարող է նկատվել ձեր օպերատիվության, շարժունության նվազում, այս կամ այն հիշողության վրա շարունակական կենտրոնացում: Այսօր հնարավոր է նաև զգացմունքայնության աճ, ձեր բնածին գրավչության, խարիզմայի ուժգնացում: Զգայական ասպեկտը կարող է դրական դեր խաղալ ընթացիկ հարցերի կարգավորման գործում:
Ցուլ
Ցուլերին կարևոր է խաղաղության մեջ լինել ոչ միայն իրենց հետ, այլև շրջապատի: Ընթացիկ գործերն ավելի լավ կանցնեն, եթե համապատասխան զգացմունքային ալիքի վրա եք, անհրաժեշտ մարդկանց մոտ սուր հետաքրքրություն կամ անհաշվետու համակրանք եք ներշնչում: Հաջողությունը կարող է կախված լինել այն բանից, թե որքանով եք ճիշտ զգում ուրիշի տրամադրությունը: Օրը լավ է անձնական գործնական հանդիպումների համար:
Երկվորյակ
Երկորյակներին խորհուրդ է տրվում հիշել այն մասին, որ այսօր ցանկացած շփում գունազարդված է զգացմունքներով: Շփման ոճի վրա կարող է ազդել տրամադրությունը, աշխատանքային կամ տնային մթնոլորտը, ինքնազգացողությունը: Եթե հոռետեսական եք տրամադրված, ամեն ինչում կարող եք վատը տեսնել, կանխակալորեն վերաբերվել որոշ մարդկանց կամ իրերի: Անհանգստությունների ֆոնի վրա կարող է ուժգնանալ հոտառությունը:
Խեցգետին
Խեցգետիններն այսօր հաջողակ են, կարողանում են հօգուտ իրենց օգտագործել ինտուիցիան և հարուստ երևակայությունը: Բարձրանում է ուսումնական նյութը յուրացնելու ունակությունը: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, հանդիպումները: Հարմար պահ է խնդրանքների, պայմանավորվածությունների, որոնումների համար: Այսօրվա ծանոթությունները վատ պոտենցիալ չունեն, որը հնարավոր է, որ ոչ շուտով բացահայտվի:
Առյուծ
Առյուծներն այսօր զգացմունքային և խոցելի են, ինչի պատճառով ներկայի և անցյալի մի շարք պահեր կարող են աղավաղված ընկալվել: Երևան կգան երբեմնի զրկանքների, փորձությունների հետևանքները: Բացասական զգացողություններ և երևակայական վախեր կարող է առաջացնել տնային մթնոլորտը: Հնարավոր է վերադառնան վատ սովորությունները: Անհանգստությունների դրական հետևանքը կարող է լինել անվտանգության մանրակրկիտ ստուգումը:
Կույս
Այսօր սրված հոտառությունը Կույսերին կօգնի դառնալ ավելի խորաթափանց և ավելի լավ ընկալել երևույթների իսկությունը: Օրը թույլ է տալիս խորասուզվել քննարկվող թեմայի, ուսումնասիրվող նյութի մեջ: Մակերեսային զգացմունքները, շարքային իրադարձությունները կարող են աննկատ անցնել: Լավ օր է ուսումնասիրությունների, նամակագրության և անձնական խորհրդատվությունների համար: Հարմար պահ է ծանոթությունների համար:
Կշեռք
Կշեռքներին այս օրը թույլ է տալիս հայտնաբերել իրենց մեջ թաքնված պաշարները կամ հիշել դրանց մասին, եթե մոռացվել են: Որոշ իրերի և հարաբերությունների, որոնք ձեզ համար թանկ են, կարելի է երկրորդ շնչառություն հաղորդել, եթե փոքր-ինչ երևակայություն դրսևորեք: Հարմար օր է նաև կենցաղի, ֆինանսավորման, հիվանդությունների բուժման հետ կապված զանազան հարցերի լուծման համար: Հաջող պահ է պարտքով գումար կամ վարկ վերցնելու համար:
Կարիճ
Կարիճներն այսօր բարձր զգայունակությամբ օժտված կլինեն՝ այն աստիճանի, որ միանգամից կկարողանան գուշակել շրջապատողների թաքուն շարժառիթները, տեսնել այս կամ այն միջոցառման փոխադարձ կամ միակողմանի օգուտները: Հաջող պահ է ռոմանտիկ հանդիպումների, սեռական կապերի համար: Ժամանակին միացնելով ինտուիցիան՝ կստանաք ցանկալին: Կարող եք նաև չօգտվել հնարավորություններից և տրվել ծուլությանը, երազանքներին:
Աղեղնավոր
Աղեղնավորների ուշադրությունը կարող են գրավել անցյալի գաղտնիքները, առեղծվածային երևույթները: Տպավորվող և ինքնամփոփ Աղեղնավորների համար ինտենսիվ ներքին կյանքը կարող է կարևոր լինել իրադարձություններից: Ցանկալի է խուսափել զուտ պաշտոնական միջոցառումներից և ցանկացած նախաձեռնությունից, որն ուղղված է արտաքին էֆեկտին: Հրատապ հարցերն ավելի լավ է քննարկել փակ դռների հետևում, գործել դիվանագիտորեն:
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են իրագործել իրենց մտահղացումը, բավարարել նախկին հետաքրքրությունը: Հաջողություն են խոստանում հանդիպումները, ծանոթությունները, նամակագրությունը, գրական և գիտական աշխատանքը: Կարելի է զբաղվել գաղտնիություն ենթադրող գործերով: Լավ է շփվել ընկերների, ուսուցիչների, արտասահմանցիների հետ: Այսօր բացակայում են ներքին արգելքները: ՈՒրիշներին վախեցնող երևույթները ձեզ վրա կարող են չեզոք ազդել:
Ջրհոս
Ջրհոսների մոտ աճում է ոչ այն առաջադրանքների վրա կենտրոնանալու, սխալ նպատակ կամ ցանկալիին հասնելու ոչ ճիշտ միջոցներ ընտրելու ռիսկը: Նշյալի պատճառը կարող են լինել ձեզ արդեն ծանոթ անհանգստությունները: Հնարավոր է, որ նորից ինչ-որ բանի նկատմամբ թուլություն դրսևորեք, տրվեք սադրանքին, ընկնեք պատրանքի մեջ: Աստղերը հուշում են, որ անցյալին վերադառնալիս անհրաժեշտ է շրջահայացություն, որպեսզի խուսափեք նյութական և բարոյական վնասից:
Ձկներ
Ձկներն այսօր ձեռք բերածն ամրապնդելու գերազանց հնարավորություն ունեն: Ձեր հաջողությունը կհիմնվի բնածին հակումների և ունակությունների, ինչպես նաև նախկին հաղթանակների և հաջողությունների վրա: Ձեր և անհրաժեշտ մարդկանց միջև կարող է հաստատվել ոչ միայն արտաքին փոխըմբռնում, այլև կկարողանաք կես բառից հասկանալ միմյանց, զգալ հեռավորության վրա, որը բավականին օգտակար կլինի, եթե հայտնվել եք բարդ իրավիճակում: