Երեկ պատգամավորների եւ քաղաքացիների հանդիպումն Ամուլսարի հանքի շահագործման հարցով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի խոսքով, հերթականներից մեկն է եղել, որը շարունակական է լինելու։ Նրա խոսքով, այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ազատ շփվել քաղաքացիների հետ եւ ընդհանուր տպավորություն ստանալ։
«Մենք ընտրել ենք այս մեթոդը, մշտապես հանդիպելու ենք քաղաքացիների տարբեր խմբերի հետ, տարբեր ֆորմատներով։ Ուղղակի զրույցն անկաշկանդ ֆորմատով է եղել։ Պետք է տեսնեն, որ ես լոռեցի լինելով, նույնքան սրտացավ եմ Ամուլսարի հարցում, որքան ջերմուկցիները»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում