Սպան` դատարանում. ՊՆ փոփոխություններն ու դատարանի հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ Պաշտպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Եվ, ահա, ՊՆ-ն ներկայացրել է կառուցվածքային փոփոխությունների համապատասխան հաստիքացուցակը, իսկ ՀՀ կառավարությունը հաստատել է: Եվ, ահա, Զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների հաստատումից եւ ՀՀ վարչապետի ՊՆ այցելելուց հետո ՊՆ-ում սկսվեց ազատումների եւ հնարավոր վերանշանակումների շրջանը:

Ինչպես հայտնի է, որոշումը ստորագրվել էր հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, որը փոխարինում էր վարչապետին:

Ահա թե ինչ էր նախատեսվում ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությամբ.
1) Վերահսկիչ վարչությունն անվանափոխվում է Ներքինքննությունների վարչություն,
2) Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունն անվանափոխվում է Կապիտալ շինարարության եւ անձնակազմի բնակավորման վարչություն,

Մի շարք բաժիններ դադարեցնելու են իրենց գործունեությունը:
Եվ, ահա, այս փոփոխությունների արդյունքում կրճատված, աշխատանքից դուրս մնացած ՊՆ պաշտոնատար անձինք դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Արթուր Հարությունյանը եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին իրենզբաղեցրած պաշտոնից ազատելու եւ կադրերի տրամադրության տակ թողնելու մասին հրամանն ամբողջությամբ անվավեր ճանաչելեւ վերացնել:

Ավելին, իրեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության` լուծարված /վերակազմավորված/ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի իրավաբանական բաժնի սպայի հաստիքին համապատասխան պաշտոնին նշանակի, իսկ դրա անհնարինության դեպքում,օրենքով սահմանված կարգով, դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնի:

Քնար Մանուկյան

 




Լրահոս