Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և նույնական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումը: Հայաստանի և Ռումինիայի բարեկամությունը խարսխված է մեր ժողովուրդների պատմական և մշակութային, ինչպես նաև բարիդրացիական կապերի վրա»:
Նախագահ Սարգսյանը Ռումինիայի նախագահին մաղթել է ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում: