Ձմռանը մեր մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Գրասենյակում, փողոցում, տանը ջերմաստիճանի տատանումների պատճառով, ինչպես նաև քամու ազդեցության տակ մաշկը դառնում է չոր, գրգռված եվ ավելի զգայուն: Այս ամենը բերում է մաշկի վաղաժամ ծերացման, եթե ոչ մի միջոց չձեռնարկվի դրա կանխարգելման համար: Ինչպես պաշտպանել մեր գեղեցկությունը ձմռան բացասական ազդեցությունից: Ահա մի քանի հասարակ խորհուրդներ մաշկի ձմեռային խնամքի համար:
Դեմքի մաշկի խնամք
Ձմռանը ցերեկային կրեմն անպայման քսեք մաշկին փողոց դուրս գալուց 20-30ր առաջ: Այլապես չներծծված կրեմը կբերի մաշկի չորության և գերսառեցման:
Դեմքի մաքրման համար գելերի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել կրեմային քսուքներ: Գելերը շատ են չորացնում մաշկը:
Հաճախակի օգտագործեք դեմքի կոսմետիկ դիմակներ: Մաշկն անպայման շնորհակալ կլինի ձեզ դրա համար առողջությամբ և փայլով:
Ձեռքերի և եղունգների խնամք
Շատերը ձմռանն ավելի հաճախ են լվանում ձեռքերը, որ ազատվեն բակտերիաներից և կանխարգելեն ինֆեկցիայի ներթափանցումը: Մի՛ մոռացեք ամեն անգամ լավ չորացնել ձեռքերը:
Հաճախակի օգտագործեք ձեռքի մաշկը սնուցող և պաշտպանող կրեմներ:
Պարբերաբար պատրաստեք վաննաներ ձեռքերի և եղունգների համար:
Առանց ձեռնոցների փողոց դուրս մի՛ եկեք:
Մազերի խնամք
Ձմռանն աշխատեք մազերի չորացման համար ֆենի օգտագործումը հասցնել նվազագույնի:
Անցեք հագեցած, խիտ, խոնավացնող կոնդիցիոների՝ ձեր մազերի տեսակին համապատասխան:
Ավելի հաճախ դրեք մազերի դիմակներ, օգտագործեք վերականգնող շիճուկներ:
Մարմնի մաշկի խնամք
Ձմռանը լոգանք ընդունելիս հարկավոր է հրաժարվել գելերից: Դրանք հագեցած են սպիրտով և չորացնում են մաշկը: Փոխարենը օգտվեք լոսյոններից, որոնք անհրաժեշտ է քսել մաշկին անմիջապես օճառը լվանալուց հետո: Լոսյոններն օգնում են մաշկին պահպանել խոնավությունը:
Որքան հնարավոր է հաճախ խոնավեցրեք մաշկը: Ամեն անգամ ձեռքերը լվանալուց հետո կամ գիշերը կրեմ քսեք:
Ոտքերի մաշկի և կրունկների խնամք
Ձմռանը մի մոռացեք ոտքերի մաշկի խնամքի մասին: Այն կարող են չորանալ և նույնիսկ ճաքճքել: Օգտվե՛ք ոտքերի համար նախատեսված կրեմներից և կրունկները փափկացնող յուղերից:
Հետևեք, որ ձեր ոտքերը շնչեն և չքրտնեն: Դրա համար ընտրեք հարմարավետ գուլպաներ և կոշիկներ: