«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):