![](https://armlur.am/wp-content/uploads/2019/12/mhm0130338.thumb_.jpg)
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Այսօրվա նիստին մեղադրող դատախազը բողոքը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Ինքնաբացարկի միջնորդության համար հիմք է հանդիսացել դատավորի անաչառության մասով կասկածը: