Դեկտեմբերի 10-ն Արցախի համար եռակի տոն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ն Արցախի համար եռակի տոն է: Այդ օրը նշանավորվում է նրանով, որ հենց դեկտեմբերի 10-ին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը տարիներ անց ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: Դեկտեմբերի 10-ը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։

Սակայն մինչեւ 2006 թ. ԼՂՀ-ն Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Այնտեղ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն է, եւ որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ։

ԼՂՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օր նշանակվեց 2006թ. դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը եւ ԼՂՀ Անկախության հանրաքվեի օրը։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

Արցախի անկախությունն ամբողջ հայության հպարտությունն է: Դեկտեմբերի 10-ը տոնական օր է յուրաքանչյուր հայի համար:




Լրահոս