Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը «ջան» ասում են, «ջան»՝ լսում. իսկ «Լուսավո՞րը»․ «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. ««Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ բավական լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ է: Իրար հետ հավեսով համագործակցում են, ծրագրեր իրականացնում, չեն դժգոհում միմյանցից: Եթե անգամ անհամաձայնություններ ունեն, քննարկում են ու գտնում ոսկե միջինը»,- ասաց «Իրատեսի»՝ Վանաձորի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն ու վստահեցրեց, որ, ի տարբերություն Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Ասլանյանի ու Ղուկասյանի ջրերն անխռով են մի առվով հոսում:

«Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խորհրդարանական համանուն խմբակցության հետ ինչպե՞ս են աշխատում քաղաքապետարանն ու մարզպետարանը, տարաձայնություններ կա՞ն»,- հետաքրքրվեցինք:

Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ԼՀԿ-ականները 2018-ի քաղաքական վերադասավորումներից ակնկալիքներ ունեին, թե Վանաձորում նույնպես կարող է «իրավիճակ փոխվել»: «Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ, քանի որ, ըստ երեւույթին, ներկա իշխանությունները չէին ցանկանում, որ Վանաձորը «լուսավորականների» ձեռքում հայտնվի, հետեւաբար ընտրեցին ամենաօպտիմալ լուծումը՝ հաշտ ու խաղաղ աշխատել Ասլանյանի ու նրա թիմի հետ, «ջան ասել, «ջան» լսել:

Ինչ վերաբերում է Ղուկասյան-Խեչումյան «հակամարտությանը», ապա կարծում եմ՝ այստեղ նոր զարգացումներ կլինեն: Պարոն մարզպետը թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային զրույցներում հայտարարում է, որ հետեւողական է լինելու Ալավերդու քաղաքապետի՝ նախկին ու ներկա գործունեության հարցում: Ի դեպ, նախկինների հետ աշխատածներից միայն Խեչումյանը չէ, որ Ղուկասյանի ուշադրության կենտրոնում է, ուղղակի, ի տարբերություն նրա, մյուսներն ավելի «շուստրի» են գտնվել ու ժամանակին խելամիտ փաստաթղթավորում իրականացրել»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս