Դանակի հարվածները հասցվել են սրտին, պարանոցին, ծնոտին. Մասիսում անչափահասի սպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։

Պարզվել է, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահացած պատանին ուներ մեկ քույր եւ մեկ եղբայր: Վերջինս որեւէ տեղ չէր սովորում, պատրաստվում էր գնալ բանակ: Մեզ հայտնի դարձավ, որ անչափահասին դանակի երեք հարված են հասցրել՝ պարանոցին սրտին, ծնոտին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննիչները դեպքի վայրում գտել են գարեջրի պլաստմասսե շշեր, որոնք քննիչի կողմից առգրավվել են: Իսկ ներկա պահին դեռես պարզ չէ՝ ով է սպանել և ինչի համար:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։




Լրահոս