Ինչու է փակվում Մարալիկի ծննդատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր լարված վիճակ է եղել Շիրակի մարզում եւ Մարալիկ քաղաքի ծննդատան աշխատակիցներն եւ Գյումրու հիվանդանոցի անձնակազմը փակել էին ճանապարհը՝ բողոքելով կառավարության այն որոշման դեմ, ըստ որի ծննդատունը պետք է լուծարվի:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2017 թվականի ապրիլին էր գրել, որ Մարալիկ քաղաքի ծննդատունը փակման եզրին է, իսկ աշխատակիցներն էլ հայտնվել են ծանր դրության մեջ՝ ստանալով 27 հազար դրամ աշխատավարձ՝ նախկինի 57-60 հազարի փոխարեն:

Բացի դրանից, ծննդատունը պարտքեր էր կուտակել՝ մոտ 10-19 մլն եւ աշխատավարձի նվազումը բացատրում էր նաեւ այդ հանգամանքով: Եվ փաստացի ծննդատան փակվելը կապում են վնասով աշխատելու հետ:

 

 




Լրահոս